Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փելոսին Թրամփին անվանել է «Պուտինի ծառա»

13:25, երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Փելոսին Թրամփին անվանել է «Պուտինի ծառա»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Դոնալդ Թրամփին անվանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ծառա»

«Չգիտեմ, թե ռուսներն ինչ ունեն նախագահ Թրամփի դեմ՝ անձնական, քաղաքական, թե ֆինանսական, սակայն այլ բացատրություն, թե ինչու է ԱՄՆ նախագահը հանդիսանում Պուտինի ծառան՝ չկա»,- ասել է Փելոսին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ «Թրամփն ինչ-որ պարտավորություններ ունի Ռուսաստանի հանդեպ»: Ավելի վաղ Փելոսին Կապիտոլիումի վրա հարձակումն անվանել էր՝ «նվեր Պուտինին»։

7272 | 0
Facebook