Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլի հաղորդագրությունը՝ վաղը նախատեսվող եռակողմ հանդիպման մասին

15:10, կիրակի, 10 հունվարի, 2021 թ.
Կրեմլի հաղորդագրությունը՝ վաղը նախատեսվող եռակողմ հանդիպման մասին

Պաշտոնական Կրեմլը հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Ալիև-Պուտին վաղը նախատեսվող հանդիպման մասին:

«Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:
     Նախատեսվում է դիտարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը: Առանձնակի ուշադրություն կդարձվի ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և զարգացնելու հարցերին:
     Բացի այդ, նախատեսվում են առանձնազրույցներ Վլադիմիր Պուտինի և երկու ղեկավարների միջև»:

10136 | 0
Facebook