Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարալի հետ Շուշիի ուղղությամբ մեկնած տղամարդը ևս գերի է ընկել

23:20, շաբաթ, 09 հունվարի, 2021 թ.
Մարալի հետ Շուշիի ուղղությամբ մեկնած տղամարդը ևս գերի է ընկել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է Ադրբեջանում գերության մեջ հայտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` հավելելով, որ ՄԻԵԴ–ը հաստատել է, որ կինը Ադրբեջանում գերության մեջ է։

«Մարալի անհետանալու պահից հետո դիմել ենք պատկան կառույցներին, որպեսզի փորձենք որևէ տեղեկություն ձեռք բերել նրա կարգավիճակի մասին։ Մարալն իր ազգականի հետ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գնացել էր Շուշի, որպեսզի իր իրերն այնտեղից դուրս բերի և անհետացել է։ Նրա հեռախոսին պատասխանում էին ադրբեջանցիները և կա՛մ ասում էին, որ գերի են վերցրել նրան, կա՛մ էլ` որ սպանել են»,–ասել է Սինանյանը։

Նրա խոսքով` այժմ ՄԻԵԴ–ն է զբաղվում Մարալի հարցով, և իրենք էլ հետևում են իրադարձությունների ընթացքին այն հույսով, որ նա շուտով կվերադառնա Հայաստան։

Սինանյանը հայտնել է նաև, որ Մարալի հետ Շուշիի ուղղությամբ մեկնած տղամարդը ևս գերի է ընկել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

15151 | 0
Facebook