Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր մանրամասներ` Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների գաղտնի հանդիպումից

15:35, շաբաթ, 09 հունվարի, 2021 թ.
Նոր մանրամասներ` Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների գաղտնի հանդիպումից

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների երեկվա գաղտնի հանդիպումից նոր մանրամաներ են ի հայտ եկել:

Mediaport-ը գրում է, որ թելեգրամյան տարբեր ալիքներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են նախապատրաստվող հերթական դավադրության մասին․ մասնավորապես, CNN Turk-ի նախիջևանյան աղբյուրները հայտնում են, որ Նախիջևանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների գաղտնի հանդիպում, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը 5 օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին։

Wargonzo-ի աղբյուրները ևս հայտնում են, որ երեկ Երասխի մոտակայքում նկատել են դեպի Երևան շարժվող ՀՀ ԱԱԾ պետի ավտոշարասյունը:

11206 | 2
Facebook