Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#SpaceX-ը արձակել է թուրքական Turksat 5A կապի արբանյակը

13:40, ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ.
#SpaceX-ը արձակել է թուրքական Turksat 5A կապի արբանյակը

Ամերիկյան SpaceX ընկերությունը հունվարի 7-ին թուրքական Turksat 5A կապի արբանյակի հետ գործարկել է Falcon 9 հրթիռի արձակումը: Արձակման պահը հեռարձակվել է SpaceX-ի կայքում:
     Արձակման մեկնարկը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 21:14-ին (Երևանի ժամանակով 06:14-ին): Սպասվում է, որ արբանյակը կսկսի գործել այս տարվա 2-րդ կեսին:
     Anadolu գործակալության տվյալներով՝ 5-րդ սերնդի արբանյակը գործելու է 30 տարի։ Դրա օգնությամբ հեռուստատեսային հեռարձակման ծառայություններ կմատուցվեն Թուրքիայի տարածքում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և մի շարք այլ տարածաշրջաններում:

#SpaceX-ը արձակել է թուրքական Turksat 5A կապի արբանյակը
12893 | 0
Facebook