Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնալդ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումի վրա հարձակումը

12:55, ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ.
Դոնալդ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումի վրա հարձակումը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Կոնգրեսի շենքի վրա հարձակումն ու բռնությունը։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել Է Twitter-ում տեղադրված 2 րոպեանոց տեսաուղերձում։
     Նրա խոսքով՝ Կապիտոլիումի վրա հարձակման մասնակիցները, «չեն ներկայացնում Միացյալ Նահանգները՝ որպես երկիր»։ Պետության ղեկավարը նաև խոստացել է, որ անկարգությունների մասնակիցները «կվճարեն» օրենքը խախտելու համար:
     «Ինչպես բոլոր ամերիկացիները, ես զայրացած եմ բռնությունից, անօրինականությունից և ստեղծված մղձավանջից»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

8229 | 0
Facebook