Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղիշե Մելիքյանը` «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ

01:25, ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ.
Եղիշե Մելիքյանը` «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Մելիքյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է «Փյունիկ» ՖԱ պաշտոնական էջը։

41-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։

Բացի «Ալաշկերտից», Եղիշե Մելիքյանն աշխատել է նաև ուկրաինական «Մետալուրգ», «Ստալ» և «Լվով» ակումբներում։

Մեր նոր գլխավոր մարզիչը հայ ֆուտբոլասերներին հայտնի է նաև Հայաստանի Ազգային հավաքականում իր ելույթներով, որի կազմում նա անցկացրել է 30 խաղ։

Եղիշե Մելիքյանն առաջին հարցազրույցն է տվել «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում։

4028 | 0
Facebook