Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շրջանառվում է մի սարսափելի փաստաթուղթ, որը Նիկոլը պետք է ստորագրի Մոսկվայում»․ Ա․ Ենոքյան

23:05, հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
«Շրջանառվում է մի սարսափելի փաստաթուղթ, որը Նիկոլը պետք է ստորագրի Մոսկվայում»․ Ա․ Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շրջանառվում է մի սարսափելի փաստաթուղթ, որը Նիկոլը պետք է ստորագրի Մոսկվայում։ Ըստ լուրերի, այն վերաբերվում է Հայաստանի սահմանների փոփոխությանը և ինքնիշխանության կորստին մի շարք տարածքների նկատմամբ։ Նման փաստաթուղթը չի կարող իրավական ուժ ունենալ առանց խորհրդարանի ու ՍԴ հաստատման։
     Հաստատման դեպքում կողմ քվեարկած պատգամավորները և ՍԴ դատավորները դառնալու են Հայաստանը հանձնելու Նիկոլի պլանի ուղղակի մեղսակիցները և Հայրենիքի դավաճանության հոդվածով նրա հանցակիցները։
     Չի բացառվում նաև, որ նոր տարածքներ հանձնելն իրականանա «Շուռնուխ» տարբերակով, այսինքն՝ տարածք են մտնում ռուսական և ադրբեջանական զորքերը, հետո նոր միայն սկսում են խոսել իրավական հիմնավորումների մասին։ Այսինքն՝ de facto հանձնված տարածքներին հետո հարմարեցվում են de jure հիմնավորումներ, կամ էլ ընդհանրապես չեն հարմարեցվում։
     Այս դեպքում Նիկոլի մեղսակիցներ ու դավաճանության հանցակիցներ են դառնում բարձր զինվորականությունը, գեներալները, ովքեր կտան Հայաստանի տարածքը հանձնելու և դիրքերը զիջելու անօրինական, դավաճանական հրամանները։
     Նիկոլը միայնակ չի հանձնում Հայաստանը, նա ունի բազմաթիվ հանցակիցներ, որոնք չեն տեղավորվելու նրա ինքնաթիռում, մնալու են, որ Նիկոլի փոխարեն պատասխան տան»։

19491 | 2
Facebook