Խնդրում ենք սպասել...

Համացանց

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել

20:45, հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել

ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել․ «Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
     Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի:
     Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»:

22619 | 1
Facebook