Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Իրադարձություններ

Տավուշի 5 գյուղ և կարևոր ճանապարհահատվածի մի մասը Ադրբեջանի հսկողության տակ կանցնի․ «Փաստինֆո»

18:35, հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
Տավուշի 5 գյուղ և կարևոր ճանապարհահատվածի մի մասը Ադրբեջանի հսկողության տակ կանցնի․ «Փաստինֆո»

Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի վարչական տարածքում գտնվող մոտ 5 գյուղերի ճակատագիրը վտանգված է։ Տավուշի բնակիչները մտահոգված են, որ նոր սահմանազատումը շուտով կհասնի նաև Տավուշին և որոշ տարածքներ, այդ թվում՝ կարևոր ենթակառուցվածքներ, կանցնեն ադրբեջանական հսկողության տակ։ Բացի այդ՝ քննարկվում է երկու զորամասի տեղափոխման հավանականության հարցը։

Ընդ որում՝ ոլորտին իրազեկ անձինք «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ զորամասերի տեղափոխման քննարկումը եղել է դեռևս տարեվերջին, սակայն Սյունիքի շուրջ մեծ աղմուկի պատճառով որոշ ժամանակով հարցը առկախվել է։

Ադրբեջանական հսկողության տակ կարող են անցնել Բաղանիսի որոշ հատվածներ։ Զրուցակիցներից մեկը՝ սահմանապահներից, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհի՝ ոլորանների մի հատված, ինչպես Սյունիքում, հանձնվելու է Ադրբեջանին։

Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկատվության, նաև տեղի բնակիչների մտահոգությունների կապակցությամբ «Փաստինֆո»-ն զրուցել է նաև Ոսկեպարի համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանի հետ, որը պնդեց, թե դրանք միայն խոսակցություններ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

25069 | 9
Facebook