Խնդրում ենք սպասել...

Համացանց

Աբրահամ Խաշմանյանը՝ կրկին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

17:00, հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
Աբրահամ Խաշմանյանը՝ կրկին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնը կրկին ստանձնել է Աբրահամ Խաշմանյանը: «Փորձառու մասնագետի գլխավորությամբ մեր թիմը երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր, զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում:

«Ալաշկերտը» մարզումների կվերսկսի հունվարի 10-ից և երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Սպասվում են համալրումներ, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում»,- նշված է հաղորդագրության տեքստում:

3980 | 0
Facebook