Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում

15:35, հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում

Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության փոխանցում, թեև ինքը համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ: Այս հայտարարությունը Twitter-ի իր էջում հրապարակել է Թրամփի՝ սոցիալական ցանցերում հաղորդակցությունների գծով օգնական Դենիել Սքավինոն:
     «Թեև ես ընդհանրապես համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ, այնուամենայնիվ, հունվարի 20-ին պատշաճ կերպով կիրականացվի իշխանության փոխանցումը»,- ասված է հայտարարության մեջ:
     Հունվարի 7-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Բայդենի հաղթանակը։

12762 | 0
Facebook