Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման Թրամփին մեղադրել է անկարգություններ հրահրելու մեջ

10:10, հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
Օբաման Թրամփին մեղադրել է անկարգություններ հրահրելու մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գործող նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Վաշինգթոնում անկարգություններ հրահրելու մեջ։ Այս մասին ասված է Facebook-ում հրապարակված նրա հայտարարության մեջ։
     Նախկին առաջնորդը նշել է, որ պատմությունը «կհիշի Կապիտոլիումում այդ դաժանությունը, որը հրահրել է Թրամփը, ով շարունակում էր ստել լեգիտիմ ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ որպես մեծագույն խայտառակություն և ամոթ մեր ազգի համար»:
     Հիշեցնենք՝ հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենքը՝ ընդհատելով նիստը, որը պետք է հաստատեր ընտրությունների արդյունքները:

7388 | 0
Facebook