Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞վ է ինքնամեկուսացման ենթարկել Փաշինյանին». Նարինե Դիլբարյան

23:05, չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ.
«Ո՞վ է ինքնամեկուսացման ենթարկել Փաշինյանին». Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշեցի տարեսկզբին պաշտոնական լրատվություն կարդալ: Արմենպրես գործակալությունը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի ձևակերպմամբ հույժ բազմանշանակ լուր է հեղինակել՝ «Վարչապետ Փաշինյանը համաճարակային իրավիճակով պայմանավորված ինքնամեկուսացված է»: Նյութը բացեցի, պարզվեց այսպիսի անըստգյուտ եղանակով խոսնակը բացատրել է, Փաշինյանի բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Լուսավորիչն էլ, չգիտես ինչու, փոքրատառ էր) մայր եկեղեցում Աստվածհայտնության և Սուրբ ծննդյան տոնի պատարագից: Վերստին համոզվեցի, որ ՀՀ պետական լեզվի իմացությունը խնդրահարույց է, գումարած հայտնի ձևակերպումը՝ իմ լեզուն իմ թշնամին է: «Ինքնամեկուսացված» եզրույթը հարցերի շարք է առաջացնում՝ ո՞վ է ինքնամեկուսացման ենթարկել Փաշինյանին, և ըստ այդմ՝ ո՞վ է փոխարինում նրան, մինչև ե՞րբ և ի՞նչ լիազորություններով»:

16769 | 0
Facebook