Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նկատենք տարբերությունը՝ «Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է»». Ա․ Իշխանյան

21:15, երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ.
«Նկատենք տարբերությունը՝ «Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է»». Ա․ Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ
     Ադրբեջանի «բարեկիրթ» նախագահ Իլհամ Ալիևը, հունվարի 5-ին մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք և ավելացրել․ «Շուշին արժանի է դրան»։
     Հիշեցում․ Արևելահայաստանի մշակութային հիմնական կենտրոն Թբիլիսին (Թիֆլիս) չի եղել բուն պատմական Հայաստանի տարածքում։ Հայության համար իր նշանակությամբ երկրորդ մշակութային կենտրոնն արդեն պատմական Հայաստանի, Արցախի գավառի Շուշի քաղաքն էր։ Շուշիում գործում էին դպրոցներ, թատրոններ, տպագրվում էին թերթեր, եռում էր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքը։ Եվ այսպես մինչև 1920թ․, երբ թուրք-ադրբեջանական բանակների կողմից Շուշիի հայությունը կոտորվեց, տեղահանվեց, քաղաքն ավերվեց ու հրդեհվեց։ Հետո, արդեն խորհրդային Ադրբեջանը Շուշին բնակեցրեց ադրբեջանցիներով, Ղազանչեցոց եկեղեցին էլ դարձրեց տրակտորների նորոգման կետ։
     1992թ․ մայիսի 9-ին կարծես վերականգնվել էր պատմական արդարությունը և Շուշին նորից ոտքի էր կանգնում, որպես հայոց մշակութային կենտրոն։ Արդեն Շուշիում գործում էին հիանալի թանգարաններ, վերականգնվում էին մշակութային կոթողները․․․և։ Եվ, այո դավաճանության պատճառով այն նվիրվեց թշնամուն։
     Նկատեք տարբերությունը․ ըստ Արցախը թշնամուն նվիրած, բայց «ժողովրդի կողմից ընտրված» տգետի․ «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է», իսկ ըստ հաղթանակած բռնապետ Ալիևի․ «Շուշին՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է»։
     Ի՞նչ ասեմ, նորից և նորից կրկնում եմ, բոլոր նրանք, ովքեր շարունակում են պաշտպանել հայրենիքը կործանած սրիկային, կամ անտարբերներ են, զուրկ են պատմական հիշողությունից, արժանապատվությունից, կամ, այո՝ ծախվածներ են և փողը գերադասում են հայրենիքից»։

11263 | 1
Facebook