Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում

17:35, երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ.
ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարություն է տարածել

«Հունվարի 4-ին Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և պահանջելով Ադրբեջանից ներկայացնել տեղեկություն սահմանված ժամկետում։
     Միաժամանակ, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ նախարարների կոմիտե՝ դատարանի կանոնների 39 § 2 դրույթի հիման վրա։
     Հաշվի առնելով ռազմագերիների և առևանգված անձանց վերաբերյալ գործընթացների կարևորությունը և հարցի զգայուն լինելը՝ ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերով նշված անձանց անունները և/կամ այլ անհատականացնող տվյալները հրապարակելուց»,- ասված է հայտարարության մեջ։

3020 | 0
Facebook