Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայում կոշտ լոքդաուն է մտցվել

15:00, երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ.
Մեծ Բրիտանիայում կոշտ լոքդաուն է մտցվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կորոնավիրուսի պատճառով երկրում խիստ լոքդաուն մտցնելու մասին, հաղորդում Է BBC-ն: Այն սկսել է գործել հունվարի 5-ից։
     Նոր սահմանափակումները ենթադրում են, որ մարդիկ կարող են դուրս գալ տնից միայն հիվանդանոց, խանութ կամ աշխատանքի գնալու համար։ Ռեստորանները կաշխատեն միայն առաքման համար: Դպրոցներն ու քոլեջները կանցնեն հեռավար ռեժիմի։
     Երկրում 7-րդ օրն է ինչ կորոնավիրուսով վարակման ավելի քան 50 հազար նոր դեպք է գրանցվում:
     Սահմանափակումները գործելու են մինչև փետրվարի կեսերը։

11887 | 0
Facebook