Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասանժին և Սնոուդենին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

11:50, երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ.
Ասանժին և Սնոուդենին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

1976թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, իռլանդուհի Մեյրիդ Քորիգանն Խաղաղության մրցանակին է առաջադրել ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին և նրա իրազեկիչ Չելսի Մենինգին, գրում է The Irish News-ը։
     Քորիգանը նշել է, որ 3-ն էլ առանձին-առանձին առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, սակայն այդպես էլ չեն ստացել այն: «Նրանցից յուրաքանչյուրը ցույց է տվել խիզախության անհամար օրինակներ՝ բացահայտելով կառավարությունների անօրինական գործողությունները։ Միասին նրանց կյանքը ցույց է տալիս մարդկային ոգու անձնազոհությունն ու մեծությունը»,- գրել է Քարիգանը։
     Քորիգանը հիշեցրել է, որ Սնոուդենը՝ աշխատելով ամերիկյան հետախուզությունում, չէր կարող լռել՝ իմանալով, որ կառավարությունն ապօրինի հետևում է ԱՄՆ քաղաքացիներին և այլ երկրների առաջին դեմքերին: Նա հայտարարել է, որ Ասանժն իր պարտքը կատարել է որպես հրատարակիչ՝ բացահայտելով Իրաքում և Աֆղանստանում ռազմական հանցագործությունների մասին փաստերը։ Իսկ Մենինգը, ով 7 տարի բանտում է անցկացրել, չի կարողացել հաշտվել Իրաքում խաղաղ բնակիչների սպանության հետ։

7171 | 0
Facebook