Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Հայտնվելու ենք տարածաշրջանային նոր պատերազմի թատերաբեմում». Նաիրի Հոխիկյան

23:20, շաբաթ, 02 հունվարի, 2021 թ.
«Հայտնվելու ենք տարածաշրջանային նոր պատերազմի թատերաբեմում». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակում եմ պնդել, որ մենք մոտ ապագայում, հնարավոր է` 2021-ի առաջին կեսին, հայտնվելու ենք տարածաշրջանային նոր պատերազմի թատերաբեմում։
     Շարունակում եմ պնդել, որ Իրանի դեմ լինելու է ռազմական ագրեսիա, և դա կիրականացվի Ադրբեջանի և Թուրքիայի ձեռամբ` Արցախի գրավյալ տարածքից` Ջրականից (Ջաբրայիլ):
     Pooya Hosseini-ն մեջբերում է Իրանի Հեղափոխության Պահապանների Կորպուսի օդուժի հրամանատար, գեներալ Հաջիզադեի խոսքերը. «Մենք տարածաշրջանի որոշ երկրներին եղբայրաբար խորհուրդ ենք տալիս, որ եթե պատերազմ սկսվի, մեզ համար ԱՄՆ-ի բազան ոչնչով չի տարբերվի այդ բազաներին տարածք տրամադրող երկրից»:
     Կարևոր է իմանալ, որ ամերիկյան ռազմաբազաներ կան Թուրքիայի տարածքում, իսկ Ադրբեջանը իր տարածքը տրամադրել է Իսրայելին` ռազմաավիացիոն թռիչքների համար։
     Շարունակում եմ պնդել, որ Հայաստանը (նաև Արցախը) օր առաջ պետք է մոբիլիզացվեն և պատրաստվեն նոր, ավելի մեծ պատերազմի, որի ժամանակ մեր երկիր կներթափանցեն ահաբեկիչները, ադրբեջանական զորքը կփորձի իր համար բուֆերային գոտու անվան տակ գրավել Սյունիքի մարզը։
     Մեզ համար վտանգի հետ ստեղծվելու է հնարավորություն` շտկելու 2020-ի կորուստները։ Բայց դրա համար միավորվել և զինվել է պետք։
     Հարգելի քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ, զգաստացեք»։

| | |
14956 | 1
Facebook