Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սյունիքի մարզպետը հայտարարություն է տարածել

19:05, շաբաթ, 02 հունվարի, 2021 թ.
Սյունիքի մարզպետը հայտարարություն է տարածել

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ սյունեցիներ, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։

Ըստ այդմ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։

Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար:

ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահամանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին»:

15620 | 0
Facebook