Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երկիր մոլորակի բնակիչներն ամանորյա հզոր աստղաթափի ականատես կլինեն

23:15, շաբաթ, 02 հունվարի, 2021 թ.
Երկիր մոլորակի բնակիչներն ամանորյա հզոր աստղաթափի ականատես կլինեն

Երկիր մոլորակի բնակիչները կկարողանան տեսնել վառ աստղաթափը. այն տեղի կունենա հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը:

Կվադրանտիդայի (Եզնարածի համաստեղությունից) ասուպային հոսքի ակտիվությունը կկազմի ժամում մինչև 110 ասուպ: Այսինքն՝ 1 րոպեում 1-2 ասուպ։

Աստղային հոսքը սկսվել է դեկտեմբերի 28-ին և ակտիվ կլինի մինչև հունվարի 12-ը։

«Աստղաթափի ռադիանտը բավականաչափ կբարձրանա գիշերվա 2-րդ կեսին։ Տեսանելիությունն անբարենպաստ է, լուսինը նվազ է, մոտ է լիալուսնին (30.12), այն կխանգարի վայելել աստղաթափը, քանի որ ամբողջ գիշեր շողալու է հորիզոնի հարավ-արևելքում»,- ասել են Մոսկվայի պլանետարիումում:

21665 | 0
Facebook