Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

«Չկա այս էջը թերթելու ավելի լավ տարբերակ, քան տոնել նոր ծնունդներ». ՅՈՒՆԻՍԵՖ

23:40, ուրբաթ, 01 հունվարի, 2021 թ.
«Չկա այս էջը թերթելու ավելի լավ տարբերակ, քան տոնել նոր ծնունդներ». ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝ նոր տարվա առաջին իսկ օրը Հայաստանում լույս աշխարհ է եկել գրեթե 111 երեխա:

Հունվարի 1-ին աշխարհում ծնված 371,504 փոքրիկների 0,03 տոկոսը լույս աշխարհ է եկել Հայաստանում։ Նրանց կյանքի ակնկալվող միջին տևողությունը կկազմի 88 տարի։

«Բոլորիս համար շատ բարդ տարի էր, և չկա այդ էջը թերթելու ավելի լավ տարբերակ, քան տոնել նոր ծնունդները, վերականգնել դրական էներգիան և վերահաստատել Հայաստանի և աշխարհի բոլոր փոքրիկների համար ավելի լավ աշխարհ կերտելու մեր հանձնառությունը»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը։ «Անցյալում թողնելով 2020 թվականի դժվարությունները, ժամանակն է 2021-ին առաջնահերթություն դարձնել նոր հնարավորություններն ու լուսավոր ապագայի հույսը՝ յուրաքանչյուր երեխայի համար։

Ներկայացվել են Հայաստանում ամենատարածված երեխայի անունները՝ ըստ Ազգային վիճակագրության ծառայության 2019 թ-ի տվյալների.
     Արական-Դավիթ, Նարեկ, Հայկ, Մարկ, Տիգրան,
     Իգական- Նարե, Մարիա, Արփի, Եվա, Անգելինա

2021-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է հիմնադրման 75-ամյակը։

| | |
6561 | 0
Facebook