Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

Թալանել են Աղվան Հովսեփյանի տղային

14:00, հինգշաբթի, 31 դեկտեմբերի, 2020 թ.
Թալանել են Աղվան Հովսեփյանի տղային

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 30-ին, Երևանում թալանել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տղային։

Ժամը 17։50-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Նարեկ Հովսեփյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 17։30-ից 17։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Աբովյան փողոցում կայանված իրեն պատկանող Audi մակնիշի 005 UU 05 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ։

Դեպքի վայր ժամանած Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Ն․ Հովսեփյանը հայտնել է, որ պայուսակում եղել են հեռակառավարման վահանակ, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և գումար։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

| | |
5708 | 2
Facebook