Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 83 միլիոնի

15:00, հինգշաբթի, 31 դեկտեմբերի, 2020 թ.
#COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 83 միլիոնի

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 83 միլիոնի: Այս մասին հաղորդում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը:
     Դեկտեմբերի 31-ի դրությամբ վիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 83 073 068։ Համաճարակի հետևանքով մահացության թիվը 1 812 273 է։ Ապաքինվել է 58 872 873 մարդ։
     Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:
     Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 20 216 991մարդու մոտ։ Մահացությունների թիվը 350 778է։
     2-րդ տեղում Հնդկաստանն է, որտեղ COVID-19 ախտորոշվել է 10 267 283 մարդու մոտ։ Մահվան ելքերի թիվը՝ 148 774:
     Բրազիլիան 3-րդ տեղն է զբաղեցնում՝ 7 619 970 վարակակիրով, մահացածների թիվը՝ 193 940:
     Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Արգենտինան:

4178 | 0
Facebook