Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Քարահունջի այգիներն ու ՀԷԿ-ը ևս հանձնվում են Ադրբեջանին

18:30, չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ.
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Քարահունջի այգիներն ու ՀԷԿ-ը ևս հանձնվում են Ադրբեջանին

Գորիս համայնքի Քարահունջ գյուղի 30 հա գյուղնշանակության հողեր հանձնվում են Ադրբեջանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

ում է՝ Վարարակն գետի մյուս ափին։ Դրանից մի քիչ ներքև Քարահունջի այգիներն են։ Խոսքը հենց այդ այգիների մասին է. էդ այգիներն ընդհանրապես սահմանի հետ կապ չունեն, բայց էս նոր վարչապետական քարտեզներով ընկել է սահման»,- նշեց Հովսեփյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմին է հանձնվել նաև Քարահունջ գյուղի ՀԷԿ-ը։

«Աշխատողներն անգամ ՀԷԿ-ից տեխնիկա չեն կարողացել դուրս բերել»,- նշեց համայնքապետի տեղակալը։

Նրա խոսքով՝ հայ սահմանապահների հիմնական դիրքն այսօր Գորիս քաղաքին 2 կմ-ով մոտեցել է։ Սահմանազատման աշխատանքների տրամաբանությունը բացատրել համայնքապետի տեղակալը չի կարողանում։

Կառավարության հետ փորձե՞լ եք կապ հաստատել. մեր հարցին ի պատասխան Մենուա Հովսեփյանը նշեց՝ «նման մարմին չկա»։

Հիմա մարզպետն է բանակցում, որպեսզի կարողանա տեղափոխել բնակիչներին, համապատասխան փոխհատուցում տրամադրի։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն. պարզ չէ նաև, թե սահմանազատման աշխատանքները դեռ որքան հեռուն են գնալու։

13183 | 1
Facebook