Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները

15:35, չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ.
Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ:

10211 | 0
Facebook