Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչվել է հայ նահատակ Անդրանիկ Մկրտչյանի անունով

20:40, երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ.
Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչվել է հայ նահատակ Անդրանիկ Մկրտչյանի անունով

Թեհրանի իսլամական քաղխորհրդի որոշմամբ, Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչվել է հայ նահատակի անունով: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Թեհրանի իսլամական քաղխորհրդի անդամ Մոհամմեդ Ջավադ Հաղշենասն ասել է.«Քաղխորհրդի անվանակոչման հանձնաժողովը Թեհրանի Միրզայե Շիրազի և Սանայի փողոցներն իրար կապող 19-րդ փողոցը կոչել է հայ նահատակ Անդրանիկ Մկրտիչյանի անունով»:

Հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել հեղափոխության և ութամյա սրբազան պաշտպանության (Իրան-Իրաք պատերազմ) տարիներին և ավելի քան 80 զոհ են տվել:

5047 | 0
Facebook