Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի ախորժակն է բացվել». Ժիրայր Սեֆիլյան

19:05, երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ.
«Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի ախորժակն է բացվել». Ժիրայր Սեֆիլյան

Արցախն աբխազացնելուց հետո Ռուսաստանի հաջորդ նպատակը Հայաստանի աբխազացումն է: Այս մասին «Ազատության» եթերում վստահություն հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը:

«Պետք է հասկանանք, որ Արցախում օկուպացիա է տեղի ունեցել և և ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի ախորժակն է բացվել: Սակայն մենք անցնելու ենք քաղաքական պայքարի, քաղաքական Սարդարապատի, մենք թույլ չենք տա որ Հայաստանը՝ որպես անկախ պետություն վերանա»,- ասաց նա:

Ըստ Սեֆիլյանի՝ Արցախում գործել են ուժեր, որոնք անթաքույց հրճվանք էին ունենում, երբ մենք պայմանավորված պատերազմում անհաջողություններ էինք ունենում:

27855 | 0
Facebook