Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաքվում գտնվող Ազնիվ Բաղդասարյանը վերադարձել է Հայաստան

20:00, երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ.
Բաքվում գտնվող Ազնիվ Բաղդասարյանը վերադարձել է Հայաստան

Բաքվում գերության մեջ հայտնված Ազնիվ Բաղդասարյանը, որը հայտնի է աղմուկ հանած տեսանյութից, վերադարձել է հայրենիք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բաղդասարյանը տեղեկացրել է, որ երեք այլ գերիների հետ Հայաստանին է հանձնվել դեկտեմբերին։

«Արդեն մի քանի օր է՝ տանն եմ»,- ասել է նա։

Բաղդասարյանի՝ Բաքվում գտնվելու մասին հայտնի էր դարձել հոկտեմբերին՝ մամուլի ասուլիսից հետո, որին նա մասնակցել էր։

Նշենք, որ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի սկզբին գերիների փոխանակում 3 անգամ է կատարվել։ Դեկտեմբերի 14-ին Հայաստանին էին հանձնվել 44 գերիներ, ապա նաև 2 փոքրիկ խմբեր։

8164 | 1
Facebook