Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևանի 10 վարչական շրջաններում կվերացվեն կարմիր գծերը»․ Սիսակ Գաբրիելյան

17:35, երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ.
«Երևանի 10 վարչական շրջաններում կվերացվեն կարմիր գծերը»․ Սիսակ Գաբրիելյան

Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը քննարկման ներկայացնելիս «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ նախատեսվում է Երևանի 10 վարչական շրջաններում վերացնել կարմիր գծերը։ «Երևանի քաղաքապետարանը այլևս չի կարող տուգանել քաղաքացիներին մեկ լուսանկարի միջոցով։ Շատ քաղաքացիներ այսօր արդարացիորեն դժգոհում են, որ ստանում են երկու լուսանկար, որոնց վրա ընդամենը ժամեր են գրված և քաղաքացիներից շատերը նշում են, որ այդքան չեն կայանել»,- ասաց պատգամավորը։
     Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ քաղաքապետարանը նույնպես կողմ է գործող օրենքի փոփոխությանը, պարզապես օրենքն այլ կարգավորում չունի այս պահին։
     «Կարմիր գծեր կլինեն միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, և քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքում, երբ կտրամադրվի նրանց տեսանյութ, որտեղ կերևա, որ մեքենան 15 րոպե կայանված է եղել նշված հատվածում»,- ասաց պատգամավորը։

5789 | 0
Facebook