Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղդամում կտեղակայվի թուրքական 60 հոգանոց զորախումբ

13:35, կիրակի, 27 դեկտեմբերի, 2020 թ.
Աղդամում կտեղակայվի թուրքական 60 հոգանոց զորախումբ

Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն աշխատանքները կսկսի հունվարին: Այս նպատակով արդեն իսկ Թուրքիայի ԶՈւ 25 զինծառայող Ադրբեջան է մեկնել։ Նրանք տեղակայվելու են Աղդամում (Ակնա) ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, որն աշխատանքները կսկսի հունվարին։

Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստատեսության կայքը։ Առաջիկայում թուրք զինծառայողների թիվը կավելանա՝ հասնելով 60-ի։

Կենտրոնում տեղակայվելու են սպաներ ու ենթասպաներ, որտեղ համատեղ ուսումնասիրվելու են ռուսական ստորաբաժանումների ցամաքային մշտադիտարկումների և անօդաչու թռչող սարքերի հետախուզության արդյունքները։ Կենտրոնում սպաներ և ենթասպաներ են լինելու։

Նշվում է, որ բացի կենտրոնում գործունությունից, Թուրքիայի ԶՈւ֊ն նաև աջակցելու է Ադրբեջանին՝ «մարդասիրական օգնության» և ականզերծման աշխատանքների տեսքով։

6696 | 0
Facebook