Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են, կտեսնենք՝ ինչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը». Վիտալի Բալասանյան

21:50, շաբաթ, 26 դեկտեմբերի, 2020 թ.
«Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են, կտեսնենք՝ ինչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը». Վիտալի Բալասանյան

Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում վերադարձվելու են, Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նա նշել է, որ ինքը ոչ թե հույս է տալիս, այլ վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են: Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ լինելու է սահմանների ճշտում, Արցախի կարգավիճակի հարցի հստակեցումը:
     «Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը` ավելացնելով, թե ականատես կլինենք, թե շատ կարճ ժամանակահատվածում ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը:

«Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու», - նշել է նա:

Ամբողջական հարցազրույցը կհեռարձակվի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20:30:

«Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են, կտեսնենք՝ ինչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը». Վիտալի Բալասանյան
22745 | 1
Facebook