Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Sputnik V պատվաստանյութի մշակողը պատրաստ է այն փորձարկել երեխաների վրա

15:15, ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ.
Sputnik V պատվաստանյութի մշակողը պատրաստ է այն փորձարկել երեխաների վրա

Կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութի մշակողը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ՌԴ առողջապահության նախարարություն ներկայացնել երեխաների համար նախատեսված հետազոտության նախագիծը:

Դա կարող է լինել 1 ամսվա ընթացքում, երբ նախարարությունը վերլուծի մեծահասակների վրա կատարված հետազոտությունների տվյալները, ТАСС-ին հայտնել է կենտրոնի տնօրենը:
     Պատվաստանյութի հեղինակ Ալեքսանդր Գինցբուրգը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, երեխաների շրջանում հետազոտությունը կկատարվի տարիքային 3 խմբերում․ «Ամեն ինչ օրենքի համաձայն է»,- ընդգծել Է Գինցբուրգը:
     Ավելի վաղ Գինցբուրգը հայտնել էր, որ երեխաների վրա Sputnik V-ի փորձարկումները կարող են սկսվել 2021-ի ամռանը:

11623 | 0
Facebook