Խնդրում ենք սպասել...

Համացանց

Mediaport-ը նոր փաստեր ու լուսանկար է հրապարակել Շուշիում տասնյակ ոստիկանների սպանության դեպքից. 18+

00:15, ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ.
Mediaport-ը նոր փաստեր ու լուսանկար է հրապարակել Շուշիում տասնյակ ոստիկանների սպանության դեպքից. 18+

Mediaport-ը շարունակում է հրապարակել Շուշիում թշնամու անօդաչուից սպանված մի քանի տասնյակ ոստիկանների մահվան ողբերգական հանգամանքների մասին փաստեր։

«Հոկտեմբերի 4-ին սպանված ոստիկանները եղել են Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերից։ Նրանք Արցախ են տարվել խաբեությամբ, տեղյակ չլինելով, որ պետք է գնան առաջնագիծ։ Շուշի հասնելուց ժամեր անց, երբ ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են, որ Ստեփանակերտում կամավորական աշխատանք կատարելու փոխարեն պետք է մեկնեն առաջնագիծ, մեծ վեժ է սկսվել որի ընթացքում ոստիկանները հայտնել են, որ իրենք առաջնագիծ մեկնելու հանաձայնություն չեն տվել։

Միջադեպի մասին զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, որը հրահագնել է ոստիկաններին դուրս չթողնեն Արցախից և նրանց հետ բացատրական աշխատանքներ տանելուց հետո ուղարկել Ջեբրայիլ։
     Նույն օրը երեկոյան, թշնամին, տեղյակ լինելով շարժի մասին, հարվածել է Շուշիի մշակույթի կենտրոնին, որտեղ կենտրոնացած են եղել հարյուրից ավելի ոստիկանները, որոնց մի մասը տեղում զոհվել է»,- գրում է աղբյուրը։

33236 | 6
Facebook