Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Յուպիտերի և Սատուրնի «մեծ միացումը»՝ եզակի երևույթ տիեզերքում

22:15, երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ.
Յուպիտերի և Սատուրնի «մեծ միացումը»՝ եզակի երևույթ տիեզերքում

Սատուրն ու Յուպիտերը դեկտեմբերի 21-ի գիշերային երկնքում այնքնա մոտ են եղել, որ կարծես մեկ ամբողջական պայծառ աստղ լինեին: Այս երևույթը վերջին անգամ տեղի է ունեցել շուրջ 800 տարի առաջ: Աստղագիտության մեջ այս երևույթը կոչվում է միացում:
     Արեգակնային համակարգի 2 խոշորագույն գազային մոլորակները երկուշաբթի օրը միմյանցից 0,1 աստիճան հեռավորության վրա են եղել: Մինչև այս շաբաթվա վերջ դրանք մի քիչ կհեռանան միմյանցից, բայց անսովոր կերպով մոտ կմնան:
     NASA-ի Ames հետազոտական կենտրոնի գիտաշխատող Ջեֆրի Քուցցի խոսքով՝ «նույնիսկ դեկտեմբերի 21-ից հետո, կարող եք դիտել, թե ինչպես են մոլորակները սկսում հեռանալ միմյանցից, ինչը բավականին զվարճալի է, քանի որ սովորաբար չեք նկատում երկնքում մոլորակների շարժումը»:

13835 | 0
Facebook