Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի»․ պաշտպան

17:30, երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ.
«Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի»․ պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ձերբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արմեն Մելքոնյանը:

«Դատարանը որոշում կայացրեց, որով փաստվում է, որ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի և նրա ձերբակալումն իրավաչափ չէ։ Հիմա գնում ենք ձերբակալվածների պահման վայր, որպեսզի Առուշ Առուշանյանին ազատ արձակեն։ Ապօրինի որոշումների արդյունքում արդեն երկրորդ օրն է՝ Գորիսի քաղաքապետը գտնվում է անազատության մեջ»,- նշել է պաշտպանը։

3441 | 0
Facebook