Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուք Սյունիք պաշտպանող չեք, ձեզ մենակ աթոռ է պետք». Ջիվան Աբրահամյան

17:10, կիրակի, 20 դեկտեմբերի, 2020 թ.
«Դուք Սյունիք պաշտպանող չեք, ձեզ մենակ աթոռ է պետք». Ջիվան Աբրահամյան

Ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ ասում էի, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը տալիս են թուրքին։
     Կոչ էի անում միանալ մի կողմ դնել քաղաքականությունը և պահել այդ հատվածը, քանի որ իմ ջոկատը դեռ զինված այդ հատվածում էր։
     Հիմա բոլորը ՍՅՈՒՆԻՔ պաշտպանող են դարձել չէ դուք պաշտպանող չեք, ձեզ մենակ աթոռ ա պետք։
     Իսկ այսօրվա իշխանությունը շատ հարմար մեթոդ ա գտել. ինչ ասում ենք, ասում են՝ սուտ ա, իհարկե, իրենց հատուկ ինչ-որ կեղծ ձևերով։
     Ամո՛թ բոլորդ։ Մենք հետ ենք բերելու մեր հողերը՝ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, բայց դուք միշտ մնալու եք այն, ինչ կաք։
     Դե վայելե՛ք թուրքի դրոշը, ա՛յ անհայրենիքներ»:

9876 | 0
Facebook