Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՀ ՊԲ-ն հերքում է 62 հայ զինծառայողի գերեվարվելու մասին տեղեկությունը

18:55, ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ.
ԱՀ ՊԲ-ն հերքում է 62 հայ զինծառայողի գերեվարվելու մասին տեղեկությունը

Արցախի ՊԲ-ից հայտնում են. «Համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի:
     ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
     Հորդորում ենք հայրենական լրատվամիջոցներին չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ազդել հասարակության տրամադրությունների վրա»:

3241 | 0
Facebook