Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նոր ավտոբուսներն արդեն Երևանում են

17:05, ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ.
Նոր ավտոբուսներն արդեն Երևանում են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել` կից գրելով. «Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն արդեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից:
     Համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: 2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են մեր առաջադրած բոլոր չափանիշներին:
     Երեկ կրկին համայնքային միջոցներով մրցույթ ենք հայտարարել նաև միջին տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուսի գնման համար»:

11339 | 0
Facebook