Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Երբ Ալիևը ծաղրում է վարչապետին և չկա պատասխան, ուրեմն՝ անազնիվ բան կա այստեղ»․ Թևան Պողոսյան

23:20, չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
«Երբ Ալիևը ծաղրում է վարչապետին և չկա պատասխան, ուրեմն՝ անազնիվ բան կա այստեղ»․ Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը «Ֆակտոր»-ի եթերում նշել է, որ Նիկոլ Փաշինյանի ասած պատասխանատվություն վերցնելը, պետք է նշանակեր հեռանալ իշխանությունից. «Դա նշանակում է՝ ա՛յ, հիմա ես, գիտակցելով սխալներս, հեռանում եմ, հնարավորություն եմ տալիս քննելու, և եթե մեղքեր եմ ունեցել, սրա պատասխանը պետք է տամ։ Մեզ մոտ այդ խնդիրը չի գնում, քննությունները չեն կատարվում, երբ շատ հետաքրքիր ձևով պատասխանում են միայն Հայաստանում։ Բայց տեսեք՝ երբ մեր թշնամիները մեզ ծաղրում են, զրո պատասխան է։ Այդ ժամանակ ես սկսում եմ մտածել՝ եթե թշնամուն բան չունես ասելու, ուրեմն այստեղ մի բան էն չի։ Այստեղ մի բան էն չի, եթե դու ազնիվ կռվել ես, ազնիվ պայքարել ես, ամեն ինչ ազնիվ արել ես, ի՞նչ է նշանակում՝ թշնամին քեզ ծաղրի և ոչինչ չասես»,- ասել է Պոսղոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Երբ Ալիևը ծաղրում է վարչապետին և չկա պատասխան, ուրեմն՝ անազնիվ բան կա այստեղ»․ Թևան Պողոսյան
6274 | 0
Facebook