Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ադրբեջանը խաղաղապահների դուրսբերման օրակարգ է ձևակերպում». Փաշինյան

18:50, չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
«Ադրբեջանը խաղաղապահների դուրսբերման օրակարգ է ձևակերպում». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադառնալով հայակական կողմի վերջին տարածքային կորուստներին, ասել է, որ խնդիրն այն է, որ այդ գործողությունները տեղի են ունեցել խաղաղապահների պատասխանատվության գոտում: Իրադարձություններից հետո խաղաղապահները մուտք են գործել տարածք, բայց իրավիճակը, վարչապետի խոսքով, դրանից չի կայունացել:

«Ադրբեջանական ուժերը հատուկ գնում են այնպիսի սադրանքների, որ նաև արժեզրկեն խաղաղապահների ներկայության փաստը: Այս տեղային գործողություններն ունեն շատ ավեի հեռահար նպատակ՝ խաղաղապահների դուրսբերման օրակարգ ձևակերպելու համար: Առնվազն երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել և այս առումով մենք բոլոր գործողությունները դիտարկում ենք այդ համատեքստում»,- ասաց նա:

19212 | 1
Facebook