Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ընդդիմությունը կոչ է արել ակտիվացնել Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

15:55, երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ.
Թուրքիայի ընդդիմությունը կոչ է արել ակտիվացնել Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կոչ է անում երկրի իշխանություններին հնարավորինս շուտ ակտիվացնել Ս-400 զենիթահրթիռային համալիրները, որոնց ձեռքբերման պատճառով նախօրեին Վաշինգթոնը պատժամիջոցներ էր սահմանել Անկարայի դեմ, հաղորդում է ТАСС-ը։

«Ս-400-ների ձեռքբերումը, որը դարձել Է ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառ, Թուրքիայի ինքնիշխան որոշումն է, այդ իսկ պատճառով մենք չենք ընդունում այդ քայլը»,- Twitter-ի իր էջում գրել է ԺՀԿ-ի պատգամավոր Ունալ Չևիքեզը․ «Այն, ինչ հիմա պետք է անել՝ այդ համակարգերը որքան հնարավոր է շուտ օգտագործելն է, որոնց համար ներդրվել է 2,5 մլրդ դոլար»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի իշխանությունները դեկտեմբերի 14-ին հայտարարել էին «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավարի և երկրի ևս 3 քաղաքացիների՝ Մուսթաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի և Ֆարուք Յիգիթի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:

5557 | 0
Facebook