Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հենց ըտեղից պարոն գեներալ-լեյտենանտը դառնում-բռնում ա շոշն ու փախնում». անհետ կորած զինծառայողի հայր

12:20, երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ.
«Հենց ըտեղից պարոն գեներալ-լեյտենանտը դառնում-բռնում ա շոշն ու փախնում». անհետ կորած զինծառայողի հայր

ՊՆ դիմաց շարունակվում է անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների բողոքի ակցիան:

«Գեներալը կամանդիր Արսեն Աբգարյանին կարգադրում ա, թե՝ տղերքին տա՛ր էսինչ տեղը: Աբգարյանն ասում ա՝ պարո՛ն գեներալ, մենք ո՛չ բրոնի ժիլետ ունենք, ո՛չ կասկա ունենք, ո՛չ էլ համապատասխան զինամթերք, ո՞ւր գնանք: Գեներալն ասում ա՝ դուք գնացե՛ք, ես ձեր հետևից կբերեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հայրը:

«Տանում, տղերքին մտցնում են զասադի մեջ. գեներալը գալուց տեսնում ա, որ տղերքը արդեն ընդեղ բոյ են տալի՝ 50 հոգով 500 հոգու դեմ: Հենց ըտեղից պարոն գեներալ-լեյտենանտը դառնում-բռնում ա շոշն ու փախնում… Եթե գեներալը փախնում ա, կամանդիրը, զինվորն ի՞նչ պըտի անի»,- նկատեց տղամարդը:

«Հետո ստեղ իրան հարց ենք տալի՝ պարո՛ն գեներալ, ինչի՞ չգնացիք, օգնեիք տղեքին, ասում ա՝ եթե գնայի, ընձի կխփեին, ըստեղ ո՞վ պիտի գար, ասեր ձեզի, թե ինչ ա եղել… Գեներալի՝ չոբանի պատասխան…»,- զայրացած նշեց անհետ կորած զինծառայողի հայրը:

4625 | 1
Facebook