Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մյուս գերիների վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է». Տիգրան Ավինյան

23:10, երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ.
«Մյուս գերիների վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է». Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տ. Ավինյանի գրառումը. «Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։
     Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:
     Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

6632 | 0
Facebook