Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լուրեր են տարածվում, որ Խնձորեսկն ու Ագարակն էլ են արդեն հանձնում»․ Շուշան Պետրոսյան

15:30, երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ.
«Լուրեր են տարածվում, որ Խնձորեսկն ու Ագարակն էլ են արդեն հանձնում»․ Շուշան Պետրոսյան

«Լուրեր են տարածվում, որ Խնձորեսկն ու Ագարակն էլ են արդեն հանձնում։ Ամբողջ համացանցն այժմ էդ մասին է խոսում։ Բարեկիրթ լինելու ժամանակը չէ այլևս, երկրի հերն անիծել է էդ տղան (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին,-խմբ․)»,- այսօր՝ մտավորականների հետ հանդիպման ժամանակ դիմելով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ ասաց երգչուհի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին տեղին չեն խաղաղ երթերն ու հանրահավաքները, պետք է գործուն քայլեր ձեռնարկել՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար․ «Էդ հարմարավետ երթերն ու հանրահավաքները ես չեմ հասկանում։ Ուզում եմ հասկանալ՝ էդ բարեկիրթ հավաքներն ինչքա։ն են տևելու»,- հարցրեց Շուշան Պետրոսյանը։

Հարցին ի պատասխան Վազգեն Մանուկյանն ասաց․ «Ես համաձայն եմ Ձեզ հետ․ այն ամենն ինչ անում է Նիկոլը, երբեք տակը չկա սիրտ և զգացմունք կամ ինչ-որ մի բան, կա միայն մանիպուլյացիա։ Պատահական չէ, որ Սգի օր է հայտարարվել հենց մեր մեծ հանրահավաքի օրը․․․։ Ես երբեք Նիկոլի հետ նույն շարքով չեմ գնա Եռաբլուր․ ուրիշ ժամի կգնամ, գիշերը կգնամ։ Խնձորեսկի մասով․ երեկ հայտարարություն էինք արել, մի հատված կար, հետո որոշվեց դա հանել․ այդ նախադասությամբ ես կոչ էի անում ժողովրդին, որ իրենք զինվեն, ինքնակազմակերպվեն, որովհետև եթե բանակդ չի կարողանում պաշտպանել, ուրեմն ժողովուրդը պիտի կարողանա իրեն պաշտպանել։ Ինչ վերաբերում է քաղաքակիրթ ցույցերին, գիտեք, ես այլընտրանք չեմ տեսնում»։

13816 | 7
Facebook