Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, նոր վիրավորներ ու գերիներ ունենք». Հայկ Խանումյան

23:10, կիրակի, 13 դեկտեմբերի, 2020 թ.
«Քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, նոր վիրավորներ ու գերիներ ունենք». Հայկ Խանումյան

ՌԴ ՊՆ-ի կողմից խաղաղապահների տեղակայման նոր քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, այդ թվում՝ Շուշիի շրջանում, այս մասին Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի գրառման մեկնաբանության մեջ հայտնել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը։ «Նոր վիրավորներ ունենք և առնվազն 9 գերի։ Թշնամին օգտագործում է ականանետ և հետախուզական ԱԹՍ։ Ռուսների հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ակտիվ աշխատանքային հարաբերություններ ունենք, քեզ ու այլ մտահոգ անձանց խորհուրդ կտամ դրա հետ կապված չանհանգստանալ»,- պատասխանել է Խանումյանը։

Նշենք, որ Ռուբենյանը խորհուրդ էր տվել գնալ ու հիմա էլ շնորհակալական միտինգ կազմակերպել ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի առջև:

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ը նոր քարտեզ էր հրապարակել, ըստ որի, Հին Թաղերն ու Խծաբերդը խաղաղապահների վերահսկողության տակ են, մինչդեռ Փաշինյանը հայտարարել էր, որ դրանք ադրբեջանական վերահսկողության տակ են անցել:

12705 | 0
Facebook