Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեր 18 տարեկան երեխաների ոտքերը պիտի լվանան, ջուրը խմեն. նրանք փրկել են բոլորի դեմքը». Սամվել Բաբայան

17:15, կիրակի, 13 դեկտեմբերի, 2020 թ.
«Մեր 18 տարեկան երեխաների ոտքերը պիտի լվանան, ջուրը խմեն. նրանք փրկել են բոլորի դեմքը». Սամվել Բաբայան

«Ղարաբաղը պիտի հավաքեր 17500 պահեստազորային ռեսուրս, առաջին փուլում՝ 7500 - 8000: Առաջին փուլը 90%-ով կատարվել է։ Դրանից հետո չի կատարվել, որովհետև պետությունը պետք է անմիջապես պատերազմական ռելսերի վրա դրվեր, ինչը չի կատարվել, ու երկրորդ՝ եղել է ազատ տեղաշարժ՝ դուրս գալ-մտնել, ով ինչ ուզում է։ Ես Հայաստանի վարչապետին եմ ասել այդ մասին, Արցախի նախագահին։ Հայաստանը, որ պիտի տար 11000 պահեստազորային ռեսուրս, տվել է 6 -7 000, որի մեծ մասն էլի առաջադրանք չի կարողացել կատարել»,- ներկայացրել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար (2020), ՊԲ նախկին հրամանատար (1993-99) Սամվել Բաբայանը «Մերոնք» հարթակին տված հարցազրույցում։

«Երբ զորքը տեսնում է, որ հակառակորդի ԱԹՍ-ներին ու հրետանուն չենք կարողանում ճնշել, իրենց մեջ վախ է մտնում։ Զորամասի հրամանատարերն էլ չեն կարողանում խնդիր կատարել, որովհետև նրանց ունակությունները 4000 մարդ ղեկավարելը չէ, նրանց ունակությունը 2000 մարդ ղեկավարելն է։

Ջալալ Հարությունյանը ինքն էլ կհաստատի, որ պարտադրված էր 19 տարեկան երեխային լեյտենանտ նշանակել, վաշտում հրամանատար նշանակել։ Սպան փախչում է, չի կատարում կամ տեղում չէ որակապես։ Սա խոսում է 10 տարվա կադրային քաղաքականության մասին։ Սպայակազմը ստերով էր կերակրում, հիմա գեներալներ են արտահայտվում, թե «ես մեղավոր չեմ, մյուսն է մեղավոր»։ Վերջին տասը տարում ով եղել է շտաբի պետ, հրամանատար, բոլորը պատասխանատու են»,- ասել է Սամվել Բաբայանը։

Պատերազմը ոչ մի դեպքում զինվորը կամ ժողովուրդը չի պարտվում, պարտվում է ղեկավարող կազմը: Մեր 18 տարեկան երեխաների ոտքերը պիտի լվանան, ջուրը խմեն. նրանք արել են անհնարինը՝ փրկելով բոլորի դեմքը, վստահ է նա:

«Մեր 18 տարեկան երեխաների ոտքերը պիտի լվանան, ջուրը խմեն. նրանք փրկել են բոլորի դեմքը». Սամվել Բաբայան
13246 | 0
Facebook