Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«15 րոպեում կորցրել ենք մեր հակաօդային ուժերի 50%-ը, հրետանու՝ 40%-ը». Սամվել Բաբայան

17:05, կիրակի, 13 դեկտեմբերի, 2020 թ.
«15 րոպեում կորցրել ենք մեր հակաօդային ուժերի 50%-ը, հրետանու՝ 40%-ը». Սամվել Բաբայան

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը Ղարաբաղի տարածքում 15 րոպեում կորցրել է իր հակաօդային ուժերի 50%-ը, հրետանու 40%-ը։ Այս մասին Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար (2020), ՊԲ նախկին հրամանատար (1993-99) Սամվել Բաբայանը ներկայացրել է «Մերոնք» հարթակին տված հարցազրույցում: «Հակառակորդն ուներ արբանյակներ, որոնցով դիտարկում էր, նկարահանող ԱԹՍ-ներ։ Դա եղել է 15-20 րոպեում։ Հայկական կողմը եթե կորցնում է հրետանու 40%-ը, մեծ աղետ է, հակաօդայինինն էլ՝ 50%-ը։

Դեռ 2016-ին ես բացատրում էի, որ հակառակորդի հրթիռներն ու հրետանին կարկուտի պես թափվելու են երեխաների գլխին․․․ Դա սկսվել է գլխավոր երկու ուղղություններով՝ Թալիշ-Մատաղիս ու Հորադիս։ Չորս-հինգ օր անց հակառակորդը ճեղքում է հարավային ուղղությունն ու չորս-հինգ ուղղությամբ սկսում ծավալվել, զարգացնում է գրոհները։ Հիմա, որ գեներալներն իրար են մեղադրում, քաղաքականացնում են, դա ինձ համար ծանոթ է 1992-ից, երբ պարտվում են՝ բոլորը մեղավոր են, դավաճան են։ Իմ առաջարկն էր՝ հակառակորդին այդ հնարավորությունից զրկելը, բայց իմ առաջարկին չհետևեցին»,- ներկայացրեց Սամվել Բաբայանը:

«15 րոպեում կորցրել ենք մեր հակաօդային ուժերի 50%-ը, հրետանու՝ 40%-ը». Սամվել Բաբայան
9650 | 1
Facebook