Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

15 տարին լրացած միկրոավտոբուսները կշահագործվեն. Կառավարության առաջարկը. «Ժամանակ»

09:15, շաբաթ, 12 դեկտեմբերի, 2020 թ.
15 տարին լրացած միկրոավտոբուսները կշահագործվեն. Կառավարության առաջարկը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է թույլատրել 15 տարին լրացած միկրոավտոբուսների շահագործումը միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիներում: Կառավարությունը դա բացատրում է կորոնավիրուսային համաճարակով և հետպատերազմական ստեղծված իրավիճակով:

Իրականությունն այն է, որ Հայաստանն այնպիսի տնտեսական վիճակում է, որ ոչ մի տնտեսվարող չի կարող գումար գտնել նոր մեքենաներ ձեռք բերելու համար: Եվ եթե արգելվեր մեքենաների շահագործումը, մարդիկ կարող էին զրկվել հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորությունից»:

Մանրամասները` թերթի համարում:

5345 | 0
Facebook