Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կառավարությունը պետք է հրաժարական տա»․ Արմեն Սարգսյան

00:50, շաբաթ, 12 դեկտեմբերի, 2020 թ.
«Կառավարությունը պետք է հրաժարական տա»․ Արմեն Սարգսյան

«Կարծում էի, որ Կառավարությունն առաջինը կարձագանքի նախագահի առաջարկությանը, այսինքն՝ հրաժարական կտա»,- «ՍիվիլՆեթի» եթերում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
     «Եթե դու ունես ճգնաժամ, եթե պատերազմ ես պարտվել՝ տնտեսական թե ռազմական, պետք է նորից սկսես: Հակառակ դեպքում՝ պարտությունը դառնում է սովորական, այսինքն, դու շարունակում ես ապրել պարտվածի հոգեբանության տրամաբանությամբ: Շատ հաճախ մարդիկ, եթե պարտություն են ունենում, փորձում են այդ էջը փակել և նորից սկսել: Իմ առաջարկը տրամաբանական է, սովորական պետական ժողովրդավարական պետության տրամաբանության մեջ է, բացարձակապես անձնավորված չէ: Խոսքը մեր երկրի և այն ճգնաժամային իրավիճակի մասին է, որ ունենք: Լուծումը կազմված է հինգ պարզագույն կետերից: Առաջինը՝ ճանաչել, որ ունես ճգնաժամ, և, հետևաբար, կառավարությունը պետք է հրաժարական տա: Ճիշտն ասած, այս քայլի մեջ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում:

Կարծում էի, որ կառավարությունն առաջինը կլինի, որ կարձագանքի նախագահի առաջարկությանը և կսկսի ձեռնարկել այն, ինչ առաջարկել էի, այսինքն՝ հրաժարական, ժամանակավոր կամ ազգային համաձայնության կառավարություն, որը դժվար է ձևավորել, որովհետև այդ դեպքում ոչ միայն կառավարությունը կամ իշխող ուժը պետք է համաձայնության գա, այլ նաև՝ ընդդիմությունը:

Բայց տվյալ դեպքում ընդդիմությունը մի տեղ է, կառավարությունը՝ մեկ այլ: Այսօր մենք ունենք հասարակություն, որի մի մեծ մասը լուռ է, ձայնը չի բարձրացնում, չունենք 2-3 հարյուր հազարանոց ցույցեր:

Ճգնաժամ ունենալու համար պետք չէ 2-3 հարյուր հազար մարդ փողոց դուրս գա, ուղղակի պետք է տեսնես, որ կա ճգնաժամ: Հետևաբար, առաջին քայլը կառավարության հրաժարականն է, և հետո ստեղծել կառավարություն»,- ասել է Հայաստանի նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Կառավարությունը պետք է հրաժարական տա»․ Արմեն Սարգսյան
6413 | 3
Facebook